Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ռաֆինյան, Լամին Յամալը և Դանի Օլմոն։ Վերջինս դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները վաստակել են 52 միավոր և վերականգնել առաջատարի դիրքը Լա Լիգայում՝ մեկ միավորով շրջանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին» (51 միավոր)։
«Օվյեդոն» երկարաձգել է իր առանց հաղթանակների շարքը՝ հասցնելով այն 14 հանդիպման (7 պարտություն և 7 ոչ-ոքի)։ Ակումբը 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Միլանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» բելգիացի պաշտպան Կոնի դե Վինտերը։
74-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց մայրաքաղաքային թիմի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
«Միլանը» 47 միավորով երկրորդն է, «Ռոման» ունի 43 միավոր եւ երրորդն է։
Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր
«Ռոմա» – «Միլան»՝ 1:1


Բաց մի թողեք
Սա ԱԺ դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում
Օրբանն ու Զելենսկին կրկին բախվում են «Դրուժբա»-ի շուրջ, Բրյուսելը հայտնվել է միջանկյալ իրավիճակում
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած. Լուսանկար