Ռուսաստանը և Ուկրաինան քննարկում են գերիների նոր խմբի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Մենք ներկայումս ակտիվ երկխոսություն ենք վարում փոխանակման գործընթացում ներառվող անձանց թվի և կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», – ասել է Մոսկալկովան։
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարը նաև հայտնել է, որ շարունակվում են բանակցությունները Կուրսկի մարզի 12 բնակիչների Ուկրաինայից վերադարձի վերաբերյալ։
«Մենք ներկայում լայնածավալ, լուրջ բանակցություններ ենք վարում մեկ այլ փոխանակման վերաբերյալ՝ Կուրսկի բնակիչների վերադարձի և այն ուկրաինացի քաղաքացիների հայրենադարձության վերաբերյալ, որոնց մեր զինվորականները փրկել են հրետակոծությունից և որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի տարածքում»,- նշել է նա։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ