ԱՄՆ բնակչուհին սելֆի է արել իր նոր ընկերուհու հետ և անսպասելիորեն գտել ընտանիքին։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Հրապարակման համաձայն՝ Լավոնա անունով կինը հղիության ուշ շրջանում վիժում է ունեցել և որոշել է գողանալ երեխային։ Նա ծննդատանը քողարկվել է որպես բուժքույր և գողացել է երեխային մի երիտասարդ մորից։ Աղջկան անվանել են Քեսիդի։
17 տարեկանում, արդեն դպրոցական աղջիկ լինելով, նա հանդիպել է Միշեին, որը մի քանի տարով մեծ է իրենից։ Ընկերուհիները շատ ժամանակ են անցկացրել միասին, և շրջապատում կարծում էին, որ նրանք շատ նման են իրար։
Մի օր Միշեն ծնողներին է ուղարկել իր սելֆին՝ նոր ընկերուհու հետ։ Ընկերուհու ծննդյան ամսաթիվը իմանալուց հետո Միշեի ծնողները հասկացել են, որ Քեսիդին այն երեխան է, որը գողացվել էր իրենցից 17 տարի առաջ։ ԴՆԹ թեստը միայն հաստատել է այս կասկածը։
Արդյունքում, Քեսիդիին «որդեգրած մայրը» դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։


Բաց մի թողեք
«SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել է թվով 94 կրակված պարկուճներ. Լուսանկար
Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության