Արցախցի Նաիրա Վարդանյանը, որ 22 տարի ծառայել է Արցախի ՊԲ-ում, Հայաստան տեղափոխվելուց հետո հայտնվել է անելանելի վիճակում։
Ցուրտ ձմեռը նա անցկացնում է Հրազդանում գտնվող այս կիսափուլ մետաղյա ավտոտնակում, որտեղ չկա էլեկտրաէներգիա, գազ, դուռ։ Որպես դուռ է ծառայում մի կտոր փալասը։ Չկա մահճակալ, անկողին։
«Նստած եմ քնում, վախով»,- պատմում է կինը։
Նա խնդրում է բարի մարդկանց, բարերաների օգնությունը, քանի որ բացի բնակվելու տեղի, կենցաղային, սննդի ու այլ խնդիրներից, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած որդին բուժօգնության կարիք ունի։


Բաց մի թողեք
Որ ապրանքներն են թանկացել
Կասկադյորական վթար, 33-ամյա վարորդն Արտաշատի խճուղում «Mercedes»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա. Լուսանկար
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար