Փետրվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է բետոնե սյուները, երկաթե արգելապատնեշները ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Զինկոմիսարիատում հաշվառելու հանգամանքը բացահայտել է 16 տարի առաջ մահացած երեխայի դեպքը. մանրամասներ
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. մայրը 3 ամսական երեխային կերակրելիս քնել է, իսկ հետո նրան հայտնաբերել մահացած. հաջորդ օրը գաղտագողի երեխային հուղարկավորել են
Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի