Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։ Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։
Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է’ նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում»:

Բաց մի թողեք
Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք
Ընդդիմությունը շուտով հայտնվելու է հերթական ծուղակում … Հայկ Դորունց․ Լուսանկար
Ո՞ւմ նկատի ուներ Չարենցը՝ ասելով. «Դեմքերը, ախ, բութ են այնպես…»