24/03/2026

EU – Armenia

Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին

Իրանի ուժերը հրթիռային հարձակում են գործել Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի և էլեկտրական ենթակայանի վրա։

Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։

Իսրայելական լրատվամիջոցները հաստատել են, որ հրթիռի բեկորները ընկել են քաղաքի վրա։ Ըստ հաղորդագրությունների՝ Հայֆայի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։

Դեպքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։