Իրանը պատրաստվում է երկարատև հյուծման պատերազմի և պնդում է ստանալ երաշխիքներ այն բանի համար, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ապագայում չեն վերսկսի հարվածները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն՝ Իրանի իշխանությունները հակամարտությունը դիտարկում են որպես «գոյության սպառնալիք» և չեն ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները առանց անվտանգության ամուր երաշխիքների և պատժամիջոցների մեղմացման։
Իսլամական Հանրապետության իշխանությունները կարծում են, որ նման պայմաններից զերծ համաձայնագիրը կարող է հանգեցնել հարձակումների վերսկսման։ Աղբյուրները նշում են, որ Թեհրանը ընտրում է երկարատև դիմակայության ռազմավարություն՝ ձգտելով բարձրացնել իր հակառակորդների համար ապագա հնարավոր հարվածների արժեքը։
FT-ի աղբյուրները նշում են, որ նույնիսկ եթե ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի, Իրանը կարող է շարունակել ճնշումը Իսրայելի և տարածաշրջանի վրա, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը արգելափակելու սպառնալիքներով։
Իրանը նաև հայտարարել է, որ պահանջում է փոխհատուցում Միացյալ Արաբական Էմիրություններից (ԱՄԷ)՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանին Էմիրաթների տարածքից հարվածներ հասցնելու հետևանքով պատճառված վնասի համար։

Բաց մի թողեք
Պաշտպանականից անցնում ենք հարձակման ռազմավարության․ իրանցի գեներալ
Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը
ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել Իրանում պшտերազմը, որպեսզի Թրամփը ստանա Իսրայելի ազգային մրցանակը