Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել կամ պարել, բայց չհրապարակել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները, ներկուսակցական արշավի շրջանակներում, մեկնում են Գեղարքունիք․ «Ավանդույթի համաձայն, մենք պետք է մեր ճանապարհի երգը և այսօրվա դիջեյին որոշենք»։
Այսօրվա դիջեյ ընտրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Փաշինյանը հավելեց․ «Պետք է նաև խոստովանել, որ պարոն Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է․․․ սկզբից ասում էր ավտոբուսի մեջ չպարել, հետո մեղմացրեց դիրքորոշումը, ասում էր՝ պարել, բայց չհրապարակել։ Կան մարդիկ, ովքեր աջակցում են նրան, ընդ որում, նրանցից 2-ը անվտանգության խորհրդի անդամ են։ Սա էլ է պետք նկատի ունենալ»։
Ռուբինյանի առաջարկությունն ընդունվեց․ «Այնպես որ, պարեք-պարեք, բայց հրապարակման չափը ճանաչեք, այնուամենայնիվ»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել