24/03/2026

EU – Armenia

Ինձ հետ տենց չխոսեք. Փաշինյանի ու արցախցու վեճը մետրոյի վագոնում. Տեսանյութ

Ինչպես հայտնի է՝ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցականներն այսօր շրջայց են կատարել Երևանում:

Մետրոպոլիտենի վագոններից մեկում Ղարաբաղից տեղահանված քաղաքացու հետ ունեցած բանավեճին օրվա ամփոփման ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Ես այդ թեմային առանց էմոցիաների արձագանքել չեմ կարող: Հիշեցի, որ Ազգային ժողովում էլ, հետո էլ ես առանց էմոցիաների չեմ կարողացել արձագանքել, բայց քիչ առաջ խոստացա, որ ավելի հանգիստ կխոսեմ թեմայի մասին:

Ես այդ կնոջից՝ Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,- ասել է վարչապետն ու մանրամասնել այդ և օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս իրադարձությունները:

Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Այս մասին գրել է Հրապարակը։

Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»՝ պնդելով, որ նրանք Արցախում ապրել են ՀՀ հարկատուների հաշվին։