24/03/2026

EU – Armenia

Արձագանքներ մետրոյի միջադեպին․ Լուսանկարներ

Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Այս մասին գրել է Հրապարակը։

Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Blog Image

Նիկոլ Փաշինյանը առերեսվեց 1993-ին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինեի հետ։

ՀՀ վարչապետն անարցախ ՀՀ քարտեզ էր առաջարկում եւ «Արցախից փախած» էր անվանել «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգեւտրված հերոսի ընտանիքին։

ՄԵՏՐՈՆ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՉԵՐՉԻԼԸ

Լավ, եթե հասանք մետրոյին, հիշեցնեմ «Ամենամութ ժամը» ֆիլմից այս հատվածը՝ 1940 թվականին Հիտլերի հետ միայնակ կռվող Բրիտանիայի վարչապետ Չերչիլը իջնում է մետրո, խոսելու իր ազգի հետ։

Դրվագի 4-րդ րոպեին նա (Գարի Օլդմանի փայլուն կատարմամբ) հարցնում է գերմանական ռումբերով ավերված Լոնդոնի բնակիչներին՝ «Իսկ միգուցե ես սխալվու՞մ եմ եւ պետք է հրաժարվել պայքարըց, հանձնվել, ընդունել պարտությունը, խաղաղություն կնքել Հիտլերի հետ»։

Մարդիկ միաձայն պատասխանում են՝ «Երբե՜ք, երբե՜ք չհանձնվեք, պարոն Վարչապետ, չի՛ կարելի հանձնվել»…

Սա հորինված տեսարան չէ, սա պատմական փաստ է։ Համեմատությունները միշտ վտանգավոր են համեմատվողի համար։ ՀՀ վարչապետ Փաշինյանը կամա թե ակամա կրնօրինակեց Մեծ Բրիտանիայի մեծագույն վարչապետ Չերչիլի փորձը, հանդիպելով ժողովրդի հետ մետրոյում։

Արդյունքի մասին համեմատություններ ու եզրահանգումներն արեք ինքներդ։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից

May be an image of one or more people and text

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն իր աջակցությունն է հայտնել արցախցի կնոջը։

«Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս։ Մենակ կին երեխայի հետ, ով չի լռել ու ասել է այն, ինչ շատերն են ուզում ասել։ Ու ընդհանրապես նման մարդկանց բոլորս պիտի աջակից լինենք այս օրերին»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Եթե դուք էլ եք մտածում, որ արցախցիներս փախած ենք, ուզում եմ մի հարց տալ

Էս ինչ մեծ ոսկոր ենք շան բերանում, տո…

Երկար լռել եմ, որովհետև մտածել եմ «մեկ է պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ, իսկ նա ով համակարծիք է ինձ հետ կամ պիտի լայքիգրածս, առանց իմ գրել էլ դա գիտի:

Հիմա խոսքս ուղղեմ այն մարդկանց, ովքեր նիկոլակարծիք են` առաջնահերթ վաճառական արցախցիներին դիմելով ու գլոբալ նիկոլամետ հայերին:

Նախ, Արցախցին երբեք ձեր հաշվին չի ապրել, օգնությունն էլ որ ստացել է, եղել է արտասահմանյան գումարներով, ու հիմա էլ չի ապրում, ու դեռ հարց է ով ում հաշվին է ապրում, մի օր ուղղակի փորձեք գումարել պետականորեն հայտարարված միլլիարդների օգնությունը Հայաստանին` 2023 թվականին Արցախից տարհանվածների համար ու հանել այն 50000ներն ու 3 միլլիոնները, որ տրամադրվել է Արցախցիներին, հասկանանք ով ում հաշվին է ապրում:

Արցախում իզուր սահման չեք պահել, պահել ենք մեր բոլորի հայրենիքի սահմանները, իսկ եթե հայրենիքը գաղափարապես ձեր համար չկա, օր առաջ լքեք այս երկիրը, որտեղ ապրում եք միայն որպես տարածք:

Ստորաքարշ մարդկանցից չեմ ուզում անգամ լսել, որ Արցախցին փախել է, զոհ անգամ չի ունեցել և նմանատիպ տեքստեր, երբ զոհված տղաների մայրերի աչքերում ցավին հավասար հպարտություն եմ տեսնում:

Իսկ եթե դուք էլ եք մտածում, որ մենք` Արցախցիներս, փախած ենք, ուզում եմ ձեզ ուղղակի մի հարց տալ. դուք անուղեղ, անսիրտ կենդանինե՞ր եք: Ձեզ ավելի շատ «կդզեր», որ սեպտեմբերի ենթադրենք 30ը( դա լավագույն դեպքում իհարկե) հայտարարվեր սգո օր, Ծիծեռնակաբերդի կողքը ենթադրենք մի հատ Տատ ու պապ դնեին, գնայիք կեղծ ծաղիկ դնեիք, գայիք տները հավաքեիք, ոգևորված, որ հազիվ ոչ աշխատանքային օր է:

Աստված վկա, երբեք չեմ կամենում, որ դուք զգաք մեր զգացածը, որովհետև ոչ ձեր սերունդը, ոչ հայրենիքը մեղավոր չեն, որ դուք տգետ,տհաս, փորի համար ապրող վաճառականներ եք:
Ու մի բան էլ, եթե մտածում եք Արցախը կռվախնձոր էր, տվեցիք հիմա հանգիստ ապրում եք, մի հատ պատմություն նայեք, կամ ադր.եջանի լրատվականներին հետևեք:

Ու ինձ չասեք, բա ինչ անենք ում ընտրենք, ես դրա պատասխանը չունեմ, բայց մի բան գիտեմ. սա հայի անինքնասեր, անթասիբ, հոգեկան հիվանդ, փնթի… դեմքն է, ու դա նաև մեր դեմքն է:
Պարտադիր չի է դժբախտությունը ձեր դուռն էլ ծեծի, որ դրա դառնությունը կարողանաք զգաք !!!
Հ.գ. մի բան էլ, ձեր մի հատ բաժակի կամ ափսեի վրա դողացող տեսակով, չփորձեք վայրահաչել, որ մենք մեր «ունեցվածքն» են ողբում:

Արցախցին եկել է ու այստեղ աշխատում է ձեզնից շատ ու էլի ունենալու է իր «ունեցվածքը», իր աշխատանքով, ոչ թե ձեր բակում նստած երիտասարդ տղաների ու իրրնց միայն տնային տմտեսուհի հայտարարած կանանց հաշվին:

Հերմինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված մարդիկ՝ նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։

Իհարկե, երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին՝ իրենց իրական կամ ֆեյքային էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։

Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութը չափազանց շատ է։ Ասվել և ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն․ որովհետև, երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության և բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։

Հ․Գ․ 1. Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց համար տեղահանված արցախցիներն իսկապես քույրեր ու եղբայրներ են, և նրանք դա ոչ թե ամեն օր սահմաված օրակարգով մի քանի անգամ կրկնում են, այլ իրենց վերաբերմունքով են ցույց տալիս։

Հ․Գ․ 2. Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է։ Պետք չէ այն վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել։

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Ի վերջո սա այն նույն մարդն է, որ նույն ոգևորությամբ ու վճռականությամբ 2020 թվականի մարտի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետներ էր բաժանում նույն տեղում:

Դե, իսկ բուկլետն անձնագրի տեսք ուներ, որի վրա պատկերված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնական ուրվագիծը՝ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» վերտառությամբ:

Վեց տարի անց նույն մարդն արդեն իր քաղաքական որոշումների հետևանքով խեղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծն է բաժանում ու Արցախի կորստի համար հանիրավի հանդիմանում 1993 թվականին զոհված, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, լեգենդար հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ իմ սիրելի՜ համակուրսեցի Արմինե Մոսիյանին։

Հ. Գ. Արմինե խտտումում։ Կներես վեր ստիպված ըս իլալ ստի ապրումներավ անց կենաս»,– գրել է նա։

Այն, որ այս մարդու, մտավոր, քաղաքական բովանդակությունը այլևս բացառապես «Արցախի խարանից» ազատվելն է դա պարզ է: Նա դա անում է զուգահեռ իրականություն ստեղծելու և այնտեղ սուտ, կեղծիք, աղբ ձևավորելու միջոցով չնկատելով, որ դա որևէ կերպ չի ազդում նորմալ հայ մարդկանց վրա և դրանից է կորցնում իր ինքնատիրապետումը: Բայց խնդիրը դա չէ, մենք վաղուց ենք դիմակայում և հետևողականորեն կոտրում այդ զուգահեռ իրականությունը:

Խնդիրը հետևյալն է: Մետրոյում տղա երեխան մոր հետ ինչ որ տեղ է գնում: Տղա երեխայի մոտ՝ հինգ, վեց տարեկանում այլևս ձևավորված է իր մորը պաշտպանելու ինստինկտը, որովհետև այդ տարիքում մայրը որդու համար ամենի սկիզբն ու վերջն է: Նա տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ գոռալով , մատ թափ տալով, ագրեսիվ հարձակվել իր մոր վրա և շուրջ բոլորը մարդիկ լուռ նայում, նկարում են, իսկ տղամարդը շարունակում է ագրեսիվ խոսել մոր հետ: Էդ տղան ոչինչ բացի մորը պաշտպանելուց կամ վախենալուց բնականորեն չի կարող զգալ: Մայրը ասում է «դադարեցրեք ես երեխայի հետ եմ», տղամարդը շարունակում է կուրորեն գոռալ և հարձակվել պնդելով, որ պետք է շարունակի իր «զուգահեռ իրականության» թեզը: Տղամարդու շքախումբը լուռ է չի խառնվում, տղամարդը «գիշատիչի» նման մոր և երեխայի հաշվին շարունակում է հարձակումը, վիրավորանքով, շանտաժով: Այդ ամենը տեսնում է տղա երեխան՝ հարձակում մոր վրա, ինչը մայրը հանուն իրեն չի կարողանում դադարեցնել, որովհտեև տղամարդը խարանից է մաքրվում:

Հինգ վեց տարեկան տղան հետո է հասկանալու, որ այդ տղամարդը ումից նա լուռ ու վախով ուզում էր պաշտպանել մորը իր ճակատագիրը որոշողներից մեկն է, երկրի ճակատագիր որոշողը: Հազարավոր ոչ թե 5-6 այլ 25-26 տարեկան տղերքի և այլևս զոհված տղերքի ճակատագիր որոշածը, ով Արցախի խարանից անդադար մաքրվելու ու մաքրվելու փարձերի մեջ է և նրան չի էլ կանգնեցնում և զսպում տղայի, հայ երեխայի, վաղը պատանու, մյուս օրը զինվորի առկայությունը չվիրավորել մորը և զսպվել: Նա տեսնում է մի կերպարի ով ոչինչ չի խմայում իր մոր և իր հաշվին խարանից ազատվելու համար:

P.S. Իմ տղան վեց տարեկան է: Նույն տարիքի, ինչ այօր մետրոյում մոր հետ ինչ որ տեղ գնացող տղան: Ես մի պահ պատկերացնում եմ, որ այդ տղան կարող էր լինել իմ տղան, իսկ մայրը՝ իմ կինը կամ քույրը: Ու իմ տղան տեսներ, թե ինչ որ մեկը ինչպես է հարձակվում մոր վրա ապացուցելու մի բան, ինչի հետ մայրը համաձայն չէ և փորձում է սաստել, կարգի հրավիրել, պաշտպանվել ագրեսիայից, մեղադրանքից, անադեկվատ պահվածքից ասելով «դադարեցրեք ես երեխայի հետ եմ»:

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս: Էդ տղային ես «զուգահեռ իրականության» փլուզում եմ պարտք հանուն իր պապի:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս

Իրա բարոյական նկարագրի մասին խոսելու ոչ մի բան չկա` իմաստը չկա։

Ես զուտ ուզում եմ հիշեցնեմ, որ Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա, բայց այ ուրիշների կանանց ու էրեխեքին քուչի խուժանի պես դայաղվել կարելի ա, որովհետև էս երկրում մի ընտանիք կա որ մարդու իրավունքներ ունի, մնացածներս մատերիալ ենք` կապ չունի Արցախում ենք արտադրված թե Նոյեմբերյանում։

Ի դեպ էդ դեպքերի ժամանակ «օհ, նրա աղջիկը լաց եղավ» օպերայի խոռից մարդ չկա՞ էս կողմերում։

Միքայել Նահապետյան

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա, որը անչափահաս որդու հետ էր։

Ի դեպ էդ դեպքերի ժամանակ «օհ, նրա աղջիկը լաց եղավ» օպերայի խոռից մարդ չկա՞ էս կողմերում