Համակ ուշադրությամբ հետևում եմ՝ արդյո՞ք այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպին, անչափակաս զավակի ներկայությամբ մորը նվաստացնելու վարչապետի փորձին անդրադարձա՞ն արդյոք տարիներ շարունակ Արևմուտքից միլիարդավոր գրանտներ ստացող կանանց իրավունքների պաշտպանները, թե ոչ:
Եթե այլ դեպքերում նրանք գոնե իրենց ֆեյսբուքյան էջերում մեկ-երկու ձևական տող գրում են, իբրև թե անաչառ ձևանում, ապա այս անգամ անգամ նման «շռայլություն» որոշել են իրենց թույլ չտալ:
Դե հավանաբար կիրակին են վայելում, շոփինգ կամ շեյփինգ են անում, մեջը փող չկա, Թրամփն էլ ֆինանսավորումը կտրեց, իրենք հո իսկական իրավապաշտպան չեն, որ սրտացավորեն փաստ արձանագրեն ու դատապարտեն…. վաղը ձեռքի հետ մի բան կգրեն ու կանցնեն առաջ, սա նրանց իրական դեմքը, բայց մարդը որքան պետք է չհարգի իր մասնագիտությունը, որ ակնհայտ դեպքերը՝ տվյալ պարագայում արցախցի երիտասարդ կնոջը նվաստացման փորձը, նրան ուղղված սարսափելի պիտակավորումը չնկատի….
Հ.Գ Միայն իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանն է անդրադարձել թեմային:
Տիգրան Վահանե

Բաց մի թողեք
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը