23/03/2026

EU – Armenia

Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրшվորներ. Լուսանկար

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 08։45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Ղազար Մ․-ի վարած «Լադա» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Ասատուր Ե․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Բ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արմեն Բ․-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Գոհար Ա․-ն և վարորդներից Ղազար Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Ապարան», մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Blog Image

***

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:25-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Blog Image