23/03/2026

EU – Armenia

Կասեմ պատվիրատուի անունը

«2018 թվականից սկսած՝ որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, չէր կարող մտածել ՀՀ անկախության հռչակագրի դեմ որևէ հարձակում իրականացնելու մասին։

2018, 2019 և 2020 թվականների ընթացքում նույն Փաշինյանի ուղերձները հռչակագրի վերաբերյալ դրական գնահատականներով են եղել»։

Այս մասին ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Սահմանադրության թեմային այսօր անդրադարձող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Թշնամական հարձակում է հռչակագրի դեմ հիմա ու դա այդպես է,որովհետև դա ունի պատվիրատու, պահանջատեր, որի անունն է Ադրբեջան ու Ադրբեջանի նախագահ»։