ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, և դրա մեծ մասի հետքերը տանում են Ռուսաստան:
Ըստ նախարարի՝ մի մասն արվում է լրատվամիջոցների միջոցով։
«Մի մասը գիտակցված է արվում, մի մասը պատահաբար ստացվում է:
Այո՛, սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Նախարարը նշել է, որ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի Ռուսաստան։
«Դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից բարձրագույն իշխանությունն ամեն ինչ կազմակերպում է: Կարո՞ղ եք տեսնել ՌԴ պատգամավորներ, որոնք Հայաստանի իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն՝ կարող եք տեսնել, կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից նման բաներ՝ կարող եք տեսնել»,- ընդգծել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կան ինչ-որ շրջանակներ, որ երբ լսում են Եվրոպական Միություն բառը, «խրտնում» են․ «Հենց ԵՄ բառը լսում են, չոքերները թուլանում են միանգամից»։
«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական Միությանը դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է երկրորդ աջակցությունը։ Մենք արդեն դիմել ենք երրորդ աջակցության համար»,- ասաց Միրզոյանը։
Հայաստանը ԵՄ խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ աջակցություն է ստացել 2024 թվականի հուլիսին 10 միլիոն եվրոյի չափով, որի նպատակն էր դաշտային մոդուլային ճամբարի ստեղծումը, ինչը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
Երկրորդ աջակցությունը՝ արդեն 20 միլիոն եվրոյի չափով, Հայաստանը ստացել է 2026 թվականի հունվարին. «Հայաստան-Թուրքիա երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և սահմանն ամբողջությամբ բացվի: Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի զուգահեռ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում, լինի նաև ամբողջական վերջնարդյունքը, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Այստեղ վեճ չկա, և մենք սա Թուրքիայի մեր գործընկերներին էլ ենք ասում»։

Բաց մի թողեք
Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. Փաշինյանը` առաջնորդության մասին
«Եթե ՔՊ-ն չընտրվի ընտրություններին, պատերազմ կլինի» հայտարարությունը քաղաքական է. Գալյան
Առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Գալյանը՝ ծեծից մահացած երեխայի մասին