ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, Փաշինյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կարծես սպառնաց հանրությանը, թե իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին Ալիևը կարող է գնալ էսկալացիայի՝ պատերազմ կլինի։ Ձեր արձագանքը խնդրեմ։
Տիգրան Խզմալյան․ – ՍՊԱՌՆԱԼ ՊԵՏՔ Է ԹՇՆԱՄՈՒՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂԻՎՐԴԻՆ
Երբ որեւէ ժողովրդին սպառնում է օտարը՝ դա պատերազմ է, որի դեմ ժողովուրդը պետք է պաշտպանվի միավորվելով, եւ նորմալ երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը նման դեպքերում գործում են միասին։ Երբ ժողովրդին պատերազմով սպառնում է սեփական իշխանությունը՝ դա քաղաքացիական պատերազմի սպառնալիք է՝ ամենասարսափելի եւ անթույլատրելի բան։
Ի՞նչ է առաջարկում Փաշինյանը հայ ժողովրդին՝ իր վերընտրության դեպքում։ Ալիեւի պահանջների կատարում՝ այսինքն հրաժարում Անկախության հռչակագրից, Ցեղասպանության եւ Արցախի հիշատակումից, կորուստների հատուցումից եւ իրավունքներից, նոր տարածքային զիջումներ «անկլավներում»։
Այսինքն՝ հրաժարում Հայաստանի պետականությունից։ Եթե «նախկինները» հանձնում էին Հայաստանը Ռսաստանին, ապա Փաշինյանը հանձնվում է Ալիեւին եւ Էրդողանին։
Ո՞րն է ելքը։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը տարիներ շարունակ նշում է այդ ելքը՝ ԵՄ անդամակցություն։ Դա է Հայաստանի միակ եւ լավագույն պաշտպանությունը ե՜ւ ռսական, ե՜ւ թրքադրբեջանական սպառնալիքներից։
Ինչու՞ Փաշինյանը չի ընդունում այդ որոշումը, չի կատարում մեկ տարի առաջ ընդունված օրենքի պահանջը, չի դիմում ԵՄ անդամակցության հայտով։ Որովհետեւ նա ունի վերընտրվելու աջակցություն հենց Ալիեւից, Պուծինից եւ Էրդողանից, որոնք դա չեն էլ թաքցնում, թեեւ Երեւանում բեմադրվում է կեղծ «պայքար օտար ազդեգության դեմ»։ Իսկ ազատ ու արդար ընտրություններում նման օրակարգ հայ ժողովուրդը չի ընդունի։
Ահա ինչու ՀՀ իշխանությունները դարձան աշխարհի պատմության մեջ առաջին կառավարությունը, որը սպառնում է ոչ թե թշնամուն, այլ սեփական ժողովրդին։

Բաց մի թողեք
«Մինչև Ալիևի պահանջը, ձեր օրակարգում չի եղել Սահմանադրության բարեփոխում». Քրիստինե Վարդանյան
Կասեմ պատվիրատուի անունը
Մետրոյի ախտորոշումը