ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել հաճախորդների փորձառության (CX) հետազոտական հարթակ հանդիսացող DISQO ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրյու Կուտչարյանի հետ։
Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված համագործակցության փաստաթղթերը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ընկերության գործունեության ընդլայնմանը Հայաստանում, որտեղ 2018 թվականից գործում է ընկերության հիմնական ինժեներական և տեխնոլոգիական գրասենյակներից մեկը։
Հանդիպմանը մասնակցել է նաև DISQO ընկերության ներդրող, գործարար Արտակ Դալդումյանը։


Բաց մի թողեք
ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև
ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում. Նիկոլ Փաշինյան
Բեռլինի ճաշացանկում կրճատումներ՝ ԵՄ բյուջեի շուրջ պայքարի ֆոնին