ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել հաճախորդների փորձառության (CX) հետազոտական հարթակ հանդիսացող DISQO ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրյու Կուտչարյանի հետ։
Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված համագործակցության փաստաթղթերը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ընկերության գործունեության ընդլայնմանը Հայաստանում, որտեղ 2018 թվականից գործում է ընկերության հիմնական ինժեներական և տեխնոլոգիական գրասենյակներից մեկը։
Հանդիպմանը մասնակցել է նաև DISQO ընկերության ներդրող, գործարար Արտակ Դալդումյանը։


Բաց մի թողեք
Եթե մինչև ուրբաթ Արարատցեմենտը չվերագործարկվի, երկրում շինարարությունը կկանգնի
Անցանկալի է, որ բիզնես գործունեության անհաջող փորձը ներկայացվեր այնպես, թե Հայաստանի ու Իրանի քաղաքացիները տարաձայնություններ ունեն
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. Տեսանյութ, Լուսանկար