Իրանը Եմենի Հուսիթներին դրդում է վերսկսել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաների։
Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները եվրոպացի դաշնակիցներին ասել են, որ խմբավորումն այժմ ցանկանում է խուսափել հետագա սրացումից և ամերիկյան, սաուդյան օբյեկտների վրա հարձակումներից։
Ըստ գործակալության աղբյուրների՝ որքան երկար շարունակվի ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ Հուսիթները կթիրախավորեն Կարմիր ծովը։ Խմբավորումը կարող է հետաձգել որոշման կայացումը՝ ԱՄՆ-ի վրա լծակ պահպանելու համար։
Մի պաշտոնյա նշել է, որ ԱՄՆ-ի Խարգ կղզին գրավելու փորձը, որտեղից Իրանը արտահանում է իր նավթի մեծ մասը, կարող է խրախուսել Հուսիթներին ընդլայնել իրենց հարձակումները։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ու դադարեցրել բոլոր տեսակի բանակցությունները
«Միջուկային զենքը չի ավելացնի ձեր անվտանգությունը». Կրեմլը նախազգուշացրել է Բալթյան երկրներին, բարբաջել է Պեսկովը