Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է կուսակցությունների և դաշինքների գրանցման ընթացակարգերը՝ անդրադառնալով նաև հնարավոր սահմանափակումներին։
Նա նշել է, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է մերժվել։ Հովակիմյանի խոսքով՝ գրանցման հիմնական չափանիշը փաստաթղթերի պատշաճ ներկայացումն է, իսկ քրեական հետապնդումները կամ վարչական տուգանքները ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ գրանցումը մերժելու համար։
ԿԸՀ նախագահի պարզաբանմամբ՝ եթե կուսակցությունը արդեն գրանցված է, ապա դրա հետագա ուժը կորցնելու հարցը կարող է բարձրացվել միայն օրենքով նախատեսված ծանր խախտումների դեպքում։ Դրանց թվում կարող են լինել, օրինակ, կեղծված փաստաթղթերի հայտնաբերումը կամ ընտրական օրենսգրքի համակարգված խախտումները՝ կատարված ոչ թե առանձին անձանց, այլ քաղաքական ուժի մակարդակով։
Նման դեպքերում ԿԸՀ-ն իրավասու է դիմել դատարան՝ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հովակիմյանը ընդգծել է, որ այդ գործընթացը հնարավոր է միայն ծանրակշիռ ապացույցների առկայության դեպքում:

Բաց մի թողեք
ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին. Լուսանկար
Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Վթար է եղել Հացիկ – Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. Լուսանկար