Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի նախկին արտգործնախարար, ներկայումս պատգամավոր Մանուչեհր Մոթթաքիի հայտարարություններին՝ դրանք ներկայացնելով որպես լուրջ մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին։
Նրա փոխանցմամբ՝ Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում նշել է, որ մասնագիտական շրջանակներում շրջանառվում են գնահատականներ, ըստ որոնց՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսային հատվածներում իրականացված հարձակումների ընթացքում հնարավոր է օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։ Նա նաև նշել է, որ առկա են տեղեկություններ, համաձայն որոնց՝ կիրառվել են այդ երկրի օդանավակայանները, ինչպես նաև իրականացվել է իսրայելական ռազմական ինքնաթիռների վառելիքի լիցքավորում։
Ոսկանյանի խոսքով՝ Իրանի տեղեկատվական դաշտում տարբեր մակարդակներով շարունակվում են նմանատիպ մեղադրանքների հնչեցումները Բաքվի իշխանությունների հասցեին։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացը ձևավորում է հանրային այնպիսի մթնոլորտ, որը հետպատերազմական շրջանում կարող է ազդեցություն ունենալ Իրանի պաշտոնական դիրքորոշման վրա՝ Ադրբեջանի նկատմամբ, նույնիսկ եթե վերջինս փորձում է թաքցնել իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ։

Բաց մի թողեք
Ով է լինելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ժառանգորդը
Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա, և ծաղրելուց ու արհամարհելուց հետո փշի-փշի է անում Նիկոլին
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է …