Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցման համար անհրաժեշտ տիպային նախագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և փորձաքննությունների իրականացումը:
Տիպային նախագծերի առկայությունը և վերջիններիս համապատասխան ավազի արդյունահանման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ձևավորել շինարարական ավազի պահանջարկի բավարարման աղբյուր՝ միաժամանակ ապահովելով Արաքս գետի հունի սահմանային կայունությունը, ինչպես նաև կանխարգելելով ոռոգելի հողատարածքների ավազակալումը և արդյունավետորեն կառավարելով շրջակա միջավայրի պահպանության ռիսկերը:
Հողերի բերրիության պահպանմանն ու ջրային համակարգերի անխափան աշխատանքին զուգահեռ նախագծի իրականացումը կունենա սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն՝ հիմնված գիտականորեն հիմնավորված տեխնիկական լուծումների և տիպային նախագծերի ներդրման վրա:
Ըստ հիմնավորման՝ վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվել է ավազի արդյունահանման ոլորտի համալիր կարգավորման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ ավազի արդյունահանման համար համապատասխան նստեցման կայանի (պարզարանի) կառուցում։
Վերջինիս նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը իրականացնել տիպային նախագծին համապատասխան:

Բաց մի թողեք
Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը դադարեցնում է բենզինի վաճառքը վառելիքի ճգնաժամի պատճառով
Ֆրանսիան պաշտպանական արհեստական բանականությունը սահմանում է որպես ազգային անվտանգության հիմնական շահ
Լատվիան ստացել է 3.5 միլիարդ եվրոյի SAFE պաշտպանական վարկ