08/05/2026

EU – Armenia

ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ

Հայաստանում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ թիմը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Վարչապետը սոցցանցի իր էջերում ուղիղ եթերում հայտնել է, որ ուրախ ավտոբուսը ուղևորվել է Սյունիք, որտեղ մի շարք բնակավայրերում կանգառներ են ունենալու, իսկ վաղը՝ 19:00-ին, սպասվում է մեծ հանրահավաք:

Վարչապետը նշել է, որ ակտիվ քարոզարշավ է սպասվում բոլոր մարզերում, աշխատելու են բոլոր ՔՊ շտաբները, կբաժանեն կուսակցության բուկլետները դռնեդուռ, տնետուն, կներկայացնեն նախընտրական ծրագրերը, կլսեն մարդկանց հուզող հարցերը, իսկ իրենք ավտոբուսով կլինեն մարզերում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմի անդամներն ուղևորվել են մարզ: Վարչապետն ավտոբուսից տեսանյութ է հրապարակել՝ բարի առավոտ մաղթելով քաղաքացիներին ու հիշեցնելով, որ ցուցակներում ՔՊ-ն հանդես է գալիս 16 համարի ներքո:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:

Նիկոլ Փաշինյանն Անգեղակոթում հայտարարել է, որ պետք է տեր կանգնել պետությանն ու խաղաղությանը։

«Մայիսի 28-ին ով հնարավորություն ունի՝ թող գա Հանրապետության հրապարակ, մենք ձեզ ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին, ուզում ենք ցույց տալ, թե մեր բանակում ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութերում: