Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մայիսի 7-ին հայտնել էինք, որ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է, և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են:
Ավելի վաղ դատախազությունից էլ հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։
Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:
Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:
Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

Բաց մի թողեք
ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղարկեց հանգստի