Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արաբկիրում տեղի ունեցած քարոզարշավային միջադեպին։
Պատգամավորը նշել է, որ, իր գնահատմամբ, Փաշինյանի վարքագիծը ոչ միայն ունի բռնապետական դրսևորումներ, այլ նաև կնատյաց բնույթ է կրում՝ պնդելով, որ նա հաճախ թիրախավորում է կանանց։ Միաժամանակ Վարդանյանը հավելել է, որ իր խոսքով՝ հանդիպած կանայք իրենց արժանապատիվ ու ամուր դիրքորոշում են դրսևորում։
Նա նաև հայտնել է, որ այդ հայտարարությունները, իր կարծիքով, կարող են դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել միջազգային դիտորդական կառույցներին։ Վարդանյանը հետաքրքրվել է նաև, թե Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները որքանով կարձագանքեն տեղի ունեցածին։
Հիշեցնենք, այսօր Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, քարոզարշավի ընթացքում միջադեպ էր գրանցվել Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը, ում եղբայրը համարվում է պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկը, մոտեցել էր վարչապետին և մեղադրել նրան հայրենիքի կորստի համար։
«Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին»,- ասել է Վարդանյանը:

Բաց մի թողեք
9-րդ գումարման խորհրդարանը լինելու է բացարձակ ապալեգիտիմ
Հաջիեւը վերջնագի՞ր էր բերել Հայաստան
Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է․ Բագրատ Միկոյան