18/05/2026

EU – Armenia

Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է․ Լուսանկար

Մայիսի 17-ին՝ ժամը 21։00-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այնթապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Օպել» և «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։