19/05/2026

EU – Armenia

«Վոլոդիկը քաշած ա». ևս մեկ միջադեպ Սպիտակում․ Լուսանկար

Սպիտակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում քաղաքացիներից մեկը բարձրացրել է բնակարանային խնդրի հարց՝ դժգոհելով, որ պատրաստի շենք կա, սակայն բնակիչները դեռ չեն տեղափոխվել այնտեղ ապրելու։

Հրապարակ թերթը գրել է․ Կինը նշել է, որ շենքի շինարարությունն արդեն ավարտված է, սակայն բնակիչները շարունակում են մնալ նախկին պայմաններում և հարցրել է, թե ինչու բնակարանները չեն հանձնվում մարդկանց օգտագործմանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործընթացը դեռ շարունակվում է, և որոշ տեխնիկական հարցեր, այդ թվում՝ էլեկտրամատակարարման հետ կապված, դեռ լուծման փուլում են։

«Դա ո՞վ է ասել Ձեզ: Վոլոդի՞կը: Ինչի համար ես տենց բան ասել, Վոլոդիկ:Դու պատասխանատո՞ւ ես, որ տենց բան ես ասում: Պրն վարչապետ, Վոլոդիկը քաշած ա, չի կարող ճիշտ բան ասել»,- արձագանքել է կինը:

«Վոլոդիկը քաշած ա»