20/05/2026

EU – Armenia

Հայտնի է՝ ով է սպանել 29-ամյա Հովհաննես Պողոսյանին

Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որն ավարտվել է սպանությամբ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ վիճաբանություն է տեղի ունեցել 2 երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդներից մեկը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ դանակահարել է 29-ամյա երիտասարդին։

ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ հայտնեցին, որ ահազանգ ստացել են «Սևան» բժշկական կենտրոնից․ «Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր մայիսի 19-ի երեկոյան։ «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 21։00-ին, Սևանում նույն քաղաքի 24-ամյա բնակիչը վիճաբանել է 29-ամյա երիտասարդի հետ, ինչի ընթացքում դանակով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքից ժամեր անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»։