Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որն ավարտվել է սպանությամբ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ վիճաբանություն է տեղի ունեցել 2 երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդներից մեկը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ դանակահարել է 29-ամյա երիտասարդին։
ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ հայտնեցին, որ ահազանգ ստացել են «Սևան» բժշկական կենտրոնից․ «Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր մայիսի 19-ի երեկոյան։ «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 21։00-ին, Սևանում նույն քաղաքի 24-ամյա բնակիչը վիճաբանել է 29-ամյա երիտասարդի հետ, ինչի ընթացքում դանակով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքից ժամեր անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Բաց մի թողեք
Փող, սեր և սպանություն. Mango-ի հիմնադրի որդին ձերբակալվել է հոր ենթադրյալ սպանության համար
Ողբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ․ Լուսանկար
Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Տեսանյութ