Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարձակվեն Իրանի վրա, պատերազմի գոտին կընդլայնվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, տարածաշրջանային պատերազմը, որի մասին նախազգուշացվել էր, այս անգամ կընդլայնվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, և մեր կործանիչ հարվածները այն վայրերում, որտեղ դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, ձեզ ջախջախիչ պարտություն կպատճառեն», – մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ-ն նշել է, որ նախորդ զինված բախումների ժամանակ երկրի զինված ուժերը չեն օգտագործել իրենց ողջ ներուժը։

Բաց մի թողեք
Անկախության օրվա առիթով «ժամանակի անոթ» են տեղադրել. Լուսանկար
Թրամփը 11 տարի անց առաջին անգամ կայցելի Թուրքիա․ ի՞նչ է սպասվում
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու հեռանկարի մասին