Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ ռազմավարական գործընկերությանը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը բարձր է գնահատել հանդիպման արդյունքները՝ Թուրքիան անվանելով առանցքային գործընկեր ներկայիս տագնապալի տարածաշրջանային համատեքստում։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ կողմերի շահերը լիովին համընկնում են այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են բաց առևտրային ուղիների պահպանումը, էներգակիրների անխափան հոսքի ապահովումն ու մատակարարման շղթաների կայունությունը։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել սերտ համագործակցությունն այս ուղղություններով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Եվրամիության անունից ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը՝ ուղղված Իրանի հետ հակամարտության դեէսկալացիային և ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը։
Բացի այդ, բանակցությունների օրակարգում են եղել Արևելյան Միջերկրական ծովին առնչվող հարցերն ու Կիպրոսի հիմնախնդիրը։ Կողմերը վերահաստատել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, և Եվրամիության ղեկավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բոլոր փուլերում աջակցել ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող կարգավորման գործընթացին։


Բաց մի թողեք
ԵՄ վերջնական խաղը «վերադարձի կենտրոնների» վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի անօդաչու թռչող սարքերի կենտրոնը հետաձգվել է
Փող, սեր և սպանություն. Mango-ի հիմնադրի որդին ձերբակալվել է հոր ենթադրյալ սպանության համար