20/05/2026

EU – Armenia

Որտեղի՞ց «Նոր ուժին» 13.9 մլն դրամ․ մանրամասներ կուսակցության հաշվետվությունից

Խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել իրենց ֆինանսական ու գույքային հաշվետվությունները։

Ուսումնասիրվել է «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ներկայացրած փաստաթղթերը, որոնք բավականին ուշագրավ պատկեր են բացահայտում։ Ներկայացված հաշվետվություններից պարզ է դառնում, որ կուսակցությունը չունի ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք։ Միաժամանակ, կուսակցության դրամական միջոցները կազմել են 927 հազար 626 դրամ։

Հետաքրքրական է, սակայն, որ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության եկամուտը կազմել է 13 մլն 920 հազար դրամ, և այդ ամբողջ գումարը ձևավորվել է նվիրատվությունների միջոցով։

Նշենք, որ ի տարբերություն մի շարք այլ քաղաքական ուժերի՝ «Նոր ուժ»-ը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, տեսանելի ակտիվ քարոզարշավ գրեթե չի իրականացնում․ փողոցային կամ հանրային լայնածավալ հանդիպումների փոխարեն կուսակցությունն առավելապես ակտիվ է սոցիալական հարթակներում՝ պարբերաբար հրապարակելով տեսանյութեր և առցանց բովանդակություն։