ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Նիկոլն արցախցիներին է ասում, թե ինչու չեն զոհվել, իր Պ_նախարարը՝ Սամվել Կարապետյանի գերդաստանի տղաներին է նույն հարցադրումն անում:
Տպավորություն է ստեղծվում, թե իրենք վաղուց զոհվել են ու հետմահու իրենց բարոյական իրավունք են վերապահել աջ ու ձախ մահ սփռելու:
Ձեր 8-ամյա արկածախնդիր քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ են ադրբեջանացվել։ Մինչև ե՞րբ եք մահ սփռելու: Դուք դա ասեք:
ՀԳ․ Սրանց բառապաշարին և պահվածքին չանդրադառնամ․ համատարած գարշանք, անամոթություն, անմակարդակ ու նողկալի վիճակ»։

Բաց մի թողեք
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական. Տաթևիկ Հայրապետյան
2018-ին Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած խեղկատակը այդ նույն Հյուսիսին հիմա «պռոշ է անում», «Կրեմլի ագենտներ» է փնտրում. Աշոտյան
Զենքի արտահանումն ունի հստակ նախընտրական բնույթ․ Քերոբյան