Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են գերատեսչության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեին՝ Ռուսաստանից չհայտարագրված 40 մլն ռուբլի տեղափոխելուն օժանդակելու համար։
Այդ մասին ասվում է հատուկ ծառայության հայտարարության մեջ։
«2024 թվականի ապրիլին մեղադրյալը, որն այդ պահին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղակալն էր, իմացել է, որ մասնավոր ձեռնարկատիրոջից վրաց-ռուսական սահմանի «Լարս» մաքսակետում առգրավվել է 40 մլն ռուբլու չափով չհայտարագրված դրամական գումար, որը Վրաստանի ազգային բանկի փոխարժեքով կազմում է 1 164 000 լարի։
Լևան Ախոբաձեն միջնորդների միջոցով կապ է հաստատել հիշյալ անձի հետ և խոստացել օգնել վերադարձնել առգրավված գումարը»,- նշվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն
Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ