Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի նախօրեին տարածած տեղեկությունը, թե հուլիսին Երեւանի հրապարակում լինելու է «Սիսթեմ օֆըդաուն» խմբի համերգը:
Թանկյանը հայտարարել է, որ ինչ որ շփոթմունք կա եւ հուլիսին Երեւանում համերգ նախատեսված չէ:
Ի՞նչ է ստացվում, «Սերժը մերժե՞ց Նիկոլին»: Հիշեցնեմ, որ 2018 թվականին Սերժ Թանկյանը բացահայտ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ անգամ հարթակում նրա կողքին էր: Բայց հետագայում Թանկյանը կարծես թե «հեռացավ», իսկ հիմա ստացվում է, որ՝ «մերժե՞ց»:
Իհարկե հնարավոր է, որ այս պատմությունը դեռ փակ չէ եւ լինի այսպես ասած «առեւտուր»: Հնարավոր է նաեւ, որ Թանկյանը պարզապես զգուշանում է ներկայումս Փաշինյանին հետ ուղիղ ասոցացումից, համարելով, որ մեծ է հավանականությունը, որ հունիսի 7-ից հետո նա այլեւս չի լինի իշխանություն, եւ համենայն դեպս որոշել է չշտապել համերգի վերաբերյալ պայմանավորվածության հարցում:

Բաց մի թողեք
Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ. Լուսանկար
Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ