24/05/2026

EU – Armenia

ՔՊ-ի կազմակերպիչները փոխանցել են, որ հրաժարվողները կզրկվեն գումարի մյուս մասից

Քաղպայմանագիրը նախընտրական քարոզչությունը, մասնավորապես քաղաքացիներին տնետուն այցելելն ու բուկլետ բաժանելն իրականացնում են «վարձկանների» միջոցով, որոնց 200-250 հազար դրամ են վճարում:

Տեղեկացանք, որ ոմանք մտավախություն ունեն, որ իրենց մտադիր են «քցել»: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք բուկլետները բաժանել են, բայց նրանց պահանջում են նաեւ Փաշինյանի քարոզարշավներին քայլել, մասսովկա ապահովել:

Նրանց խոստացված գումարի կեսը տվել են սկզբում` խոստանալով մյուս կեսը վճարել գործի ավարտից հետո: Քարոզարշավի այս օրերին հավանաբար հասկացել են, որ սակավաթիվ են քարոզարշավին մասնակցողները եւ որոշել են բուկլետ բաժանողներին նոր պահանջ ներկայացնել, որ նաև պետք է քայլեն Փաշինյանի ետեւից:

Նրանցից մեկը խոստովանեց, որ ինքը մի անպատվությանը՝ բուկլետ բաժանելուն մի կերպ դիմացել է, քանի որ աննկատ է մնացել, բայց չի ուզում ուղիղ եթերում իր շրջապատի մոտ խայտառակվել:

ՔՊ-ի կազմակերպիչները փոխանցել են, որ հրաժարվողները կզրկվեն գումարի մյուս մասից: