Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արենի գյուղում։ Տներից մեկում գազաբալոն է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սարգսյանը հայտնեց, որ վիրավորները հարս ու սկեսուր են․ «Տատիկը 90 տարեկանին մոտ է, թեթև այրվածքներ է ստացել, իսկ հարսը սալջարդ է ստացել, կոտրվածքներ չունի»։
Համայնքապետի խոսքով՝ դեպքի ժամանակ ամբողջ ընտանիքը տանն է եղել, այդ թվում երկու անչափահաս երեխա, սակայն այլ տուժածներ չկան։


Բաց մի թողեք
Քոչարյանի հարցով Մոսկվայից զանգե՞լ են․ Սիմոնյանը չքմեղանում է
Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում
Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ