Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը` Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այս փաստն անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում, ավելին` խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է, եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է «գրվել սառույցին»։
«Այժմ, առանց սահմանադրական փոփոխությունների, Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ եւ կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում»,- գրում են որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց