Երեկ գրել էինք, որ Դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր գրանցվել Առինջում գտնվող, Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Քննությամբ պարզվել է, որ Գուլոյանը, իմանալով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է տան պատերի, սալիկների, դռների ապամոնտաժում։ Մի խոսքով, Գուլոյանը փորձել է բարեկարգել առանձնատունն ու ընկել իրավապահների ձեռքը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով`անցած գիշեր նախաքննական մարմինը ափալ-թափալ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը այսօր լուսադեմին՝ ժամը 5։00-ին մերժվել է։ Մեզ հասած լուրերի համաձայն` դատարանը Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` համակցված գրավով։
Ստացվում է, որ Կարապետ Գուլոյանին եւ զրկեցին տնից, եւ տնային կալանք տվեցին, իսկ թե որտեղ է կրելու կալանքը անտուն մնացած Գուլոյանը, կփորձենք պարզել առաջիկայում։


Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց