«Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։
«Հրապարակ» թերթը գրում է. Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում (20/56 ընտրատարածք) ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող, ԿԸՀ տվյալների համաձայն՝ այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 1183-ը, որից 517-ը՝ ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն է։
Ընդ որում, Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։ Իսկ քվեարկության արդյունքները Սոթքում բաշխվել են այսպես. «Ռեֆորմիստներ»-ի օգտին քվեարկել է 1 անձ, «Բոլորին դեմ եմ»՝ 15, «Ուժեղ Հայաստան»՝ 177, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 4, «Նոր ուժ»՝ 19, «Միասնության թեւեր»՝ 13, «Բարգավաճ Հայաստան»՝ 73, ԱԺԲ՝ 4, Քոչարի ազգային վերածնունդ եւ զարթոնք կուսակցություն՝ 3, ՀԱԿ՝ 1, «Հանրապետություն»՝ 3, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 1, «Ժողովրդավարական համախմբում»՝ 2, ԴՕԿ՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 115, «Հանուն հանրապետության»՝ 5, ԼՀԿ՝ 7։ Այս ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 718 քվե։ Այսինքն՝ 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավեր է եղել 19 քվեաթերթիկ։ Նշանակում է՝ եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց