16/06/2026

EU – Armenia

Վարչական դատարանը մերժեց ԲՀԿ-ի հայցերը, կուսակցության հայտարարությունը

Վարչական դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2 հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները։

Քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով «Բարգավաճ Հայաստանը» կորցրել էր 213 ձայն, ինչն ազդում է ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու վրա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Վարչական դատարանի որոշումից հետո.

«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։

Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 18։00-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։

Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական–քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար»։