21/06/2026

EU – Armenia

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է. Լուսանկար

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում մաչետեով զինված անձը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա։

Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ Կրասնոդարի West Mall առևտրի կենտրոնում։ Հարձակումից հետո առևտրի կենտրոնում խուճապ է սկսվել, իսկ այցելուները փորձել են դուրս գալ տարածքից։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով մեկ կին զոհվել է։ Եվս մի քանի մարդ, այդ թվում՝ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։

Հարձակվողը ձերբակալվել է։ Նա 19 տարեկան է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։