Այսօր առավոտյան իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։
Լուրը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Այս պահին այդ գործերով ենք, ավելի ուշ կներկայացնենք, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տուն իրավապահները ներխուժել են «ԴԱՀԿ պահանջը» չկատարելու պատրվակով: Գիտեմ որ ծիծաղելի է:
Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության: – Քրիստինե Վարդանյանի էջից:
Սաղաթելյանի տունը խուզարկում է Քննչական կոմիտեն, խուզարկությունն արդեն ավարտվել է։ Մեր տեղեկություններով՝ Սաղաթելյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանին չեն թողել ներս մտնել։
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունները. իրենք են մտել Սաղաթելյանի բնակարան։ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։
Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել. Ինչ-որ վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու ինչ-որ անհասկանալի բանով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։
«Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։
Սա վերջին տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթապան ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ–ին ներգրավել են այս պրոցեսի մեջ, ԴԱՀԿ-ն ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական, որ վարույթ նախաձեռնեն»,–ասաց նա՝ հավելելով, որ գործը նոր է հարուցվել՝ վերջին մի քանի օրերին։

Բաց մի թողեք
Դատախազը դատարան է հանձնել «Արմենիկում» ՓԲԸ տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, չիրականացված աճուրդների կեղծ փաստաթղթերով 28 հողամաս է օտարել. Լուսանկար