ԵՄ ղեկավարները պետք է «մշտական քաղաքական ուշադրություն» դարձնեն միության կանոնների պարզեցմանը, հայտնել է Վալդիս Դոմբրովսկիսը։
Եվրոպացի ղեկավարները պետք է որդեգրեն «վերևից ներքև» մոտեցում՝ կանխելու համար վարչարարական խոչընդոտների կրճատմանն ուղղված ջանքերի տապալումը ազգային մակարդակի բյուրոկրատների կողմից, հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատարը։
Վալդիս Դոմբրովսկիսը հայտնել է, որ օրենսդրությունը «պարզեցնելու»՝ Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը (որը Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի առանցքային նախաձեռնություններից է) խոչընդոտվել է ոլորտային «փորձագետների» կողմից։

Հանձնաժողովի մի շարք «համապարփակ» (omnibus) առաջարկներ, որոնք նպատակ ունեն վերանայել կամ փոփոխել ԵՄ օրենքները տարբեր ոլորտներում, այս իրավիճակի պատճառով «վերջնակետին են հասնում գործնականում դատարկ վիճակում», ասել է Դոմբրովսկիսը, ում ֆոն դեր Լայենը հանձնարարել է վերահսկել վարչարարական խոչընդոտների կրճատման գործընթացը։
«Հանձնաժողովի՝ պարզեցմանն ուղղված առաջարկները հանվում են օրակարգից կամ բովանդակային առումով թուլացվում», – ասել է լատվիացի հանձնակատարը՝ որպես այս միտման օրինակներ նշելով քիմիական նյութերի, սննդամթերքի անվտանգության և ավտոմոբիլային ոլորտներին վերաբերող համապարփակ փաթեթները։
«Եթե զրուցեք նախարարների հետ, ապա, բացառությամբ մի քանիսի, նրանք ցանկանում են պարզեցում… [Բայց] ազգային դիրքորոշումները չեն մշակվում վարչապետների կամ նախարարների կողմից։ Դրանք մշակվում են կոնկրետ ոլորտի փորձագետների կողմից, [ովքեր] կարող են ասել. «Մի՛ դիպչեք մեր փոքրիկ աշխարհին»», – հավելել է նա։
«Մեզ անհրաժեշտ է մշտական քաղաքական ուշադրություն այս հարցի նկատմամբ։ Եվ ակնհայտ է, որ դա կպահանջի «վերևից ներքև» մոտեցում։ Բյուրոկրատիան ինքն իրեն չի կրճատվի»։
Նրա այս հայտարարությունները, որոնք նա ներկայացրել է երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած եվրո Մինչդեռ Եվրահանձնաժողովը մեղադրել է ազգային մայրաքաղաքներին ԵՄ օրենքները «ավելորդ մանրամասներով ծանրաբեռնելու» (այսպես կոչված՝ «gold-plating»-ի) մեջ՝ Բրյուսելի պահանջներից դուրս լրացուցիչ կանոնակարգեր ավելացնելու միջոցով։ Այս մեղադրանքը վերահաստատել է Դոմբրովսկիսը՝ պնդելով, որ նման պրակտիկան մասնատում է Եվրոպայի՝ առանց այդ էլ մասնատված միասնական շուկան։
«Ավելորդ մանրամասներով ծանրաբեռնումը» կարող է հանգեցնել «ԵՄ օրենսդրությունը կիրառող 27 մի փոքր տարբերվող իրավական համակարգերի» ձևավորմանը, նշել է Դոմբրովսկիսը, ով Եվրահանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ «Ուստի սա ևս մեկ կարևոր խնդիր է, որին պետք է անդրադառնանք»։
Պարզ գաղափարախոսություն
Դոմբրովսկիսը նաև վճռականորեն պաշտպանել է իր գործունեությունը՝ որպես ֆոն դեր Լայենի՝ ընթացակարգերի պարզեցման հարցերով պատասխանատու։ Նա նշել է, որ 2024 թվականին այդ պաշտոնը ստանձնելուց ի վեր Հանձնաժողովը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընկերությունների վարչական ծախսերը կկրճատեն 17 միլիարդ եվրոյով. սա կազմում է ֆոն դեր Լայենի կողմից մինչև 2029 թվականին ավարտվող հնգամյա պաշտոնավարման ժամկետի ավարտը խոստացված 37,5 միլիարդ եվրո խնայողությունների գրեթե կեսը։
«Կարող եմ ասել, որ սկիզբը լավն էր, սակայն մենք պետք է շարունակենք աշխատել գրեթե նույն տեմպերով», – ասել է Դոմբրովսկիսը՝ հավելելով, որ ակնկալվող խնայողությունները կիրականանան միայն այն դեպքում, եթե անդամ պետություններն իրականում կյանքի կոչեն Հանձնաժողովի առաջարկները։
Լատվիայի նախկին վարչապետ, կենտրոնամետ-աջ քաղաքական գործիչ Դոմբրովսկիսը նաև քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանի ձախակողմյան խմբակցություններին՝ վարչական քաշքշուկի կրճատմանն ուղղված նրանց «գաղափարախոսական» ընդդիմության համար. մեղադրանք, որը հաճախ հնչեցվում է ԵՄ պահպանողական առաջնորդների կողմից։
«Պարզ ասած՝ քաղաքական այն խմբերը, որոնք կենտրոնից ավելի աջ են գտնվում, ավելի մեծ աջակցություն են ցուցաբերում պարզեցման օրակարգին, — ասաց նա։ — Մինչդեռ ավելի ձախակողմյան քաղաքական խմբերը, այսպես ասած, ավելի զգուշավոր են, եթե չասենք՝ բացահայտ բացասական տրամադրված»։

Բաց մի թողեք
Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ժամանակի դեմ պայքարի է բախվում՝ Խորվաթիայի հետ երկկողմ խնդիրները լուծելու հարցում
Դեպի դաշնություն. եթե ԵՄ-ն անհապաղ քայլեր չձեռնարկի, ընդլայնումը կարող է անհնարին դառնալ, իսկ հաջողության հասնելու հավանականությունը՝ գրեթե զրոյական
Գերմանիան ասում է, որ Կոստան կորցնում է կապը «իրականության հետ» ԵՄ բյուջեի վերաբերյալ