ՄԱԿ 81-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։
Հանդիպումն անցել է բավականին լարված։ Եվրահանձնաժողովի նախագահը պահանջել է Ուկրաինայի նախագահից՝ առաջընթաց ունենալ ստվերային տնտեսության դեմ պայքարում, ավելացնել հարկային մուտքերն ու օրենադրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ նախքան հավելյալ ֆինանսական օգնության խնդրելը։
Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին անհանգստություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պայքարում՝ իր երկրին չեն բավականացնում ՀՕՊ համակարգերը։ Bloomberg-ն արձանագրել է, որ Ռուս-Ուկրաինական պատերազմի մեկնարկից տարիներ անց՝ Կիեւի եւ նրա առանցքային դաշնակիցների միջեւ ավելի են խորանում ու նկատելի դառնում տարաձայնությունները։
Ուկրաինան հիասթափված է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում մատակարարել իր համար անհրաժեշտ զինատեսակները։Դաշնակիցներն էլ դժգոհ են, որ Ուկրաինայի պահանջներն անընդհատ աճում են։

Բաց մի թողեք
ԵՄ-ն երկու ռուս միլիարդատերերի հանում է պատժամիջոցների ցանկից
«Ռուսները կարող են հարգել մարդկանց միայն այն ժամանակ, երբ դու ցույց տաս քո ուժը. Նրանք չեն հարգում թուլությունը». Զելենսկի
ՄԱԿ-ի ամբիոնում բռունցքով հարվածել է․ Տեսանյութ