Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։
Մունդիալ – 2026-ի երկրորդ փուլի՝ Ավստրիայի դեմ Դալասում կայացած մրցավեճում լեգենդար արգենտինացին խփեց իր 17-րդ և 18-րդ գոլերը աշխարհի առաջնություններում՝ գերազանցելով գերմանացի Միրոսլավ Կլոզեին (16)։
J խմբի խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ Արգենտինայի օգտին։
Մեսսին իր պատմական գոլը խփեց 38-րդ րոպեին։
Նա կարող էր ավելի վաղ գոլ խփել, բայց չկարողացավ արդյունավետ իրացնել 9-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոց հարվածը։
Բայց Մեսսին չսահմանափակվեց միայն մեկ գոլով։ 90+5-րդ րոպեին նա խփեց իր հինգերորդ գոլը ընթացիկ առաջնությունում։
Արգենտինան 6 միավորով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/a610a36b22400b25d9a8863d85795b05
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Եվրոպայում շոգի ալիք. Այս երկրները կարմիր շոգի մասին նախազգուշացումներ են տվել մայրցամաքի շոգի պատճառով
Քույրերն իրենց կյանքի գնով կանխեցին Փամբակ գետի մահվան շղթան
Ես ամբողջովին քոնն եմ. Իվետա Մուկուչյանն արձակուրդից ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել