Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված ցանկացած վերջնական համաձայնագիր թույլ չի տա Իրանին վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցման համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Սա կարգավորվում է օրենքով։ Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի թույլատրված չէ պահանջել տուրքեր կամ որևէ տեսակի վճար միջազգային ջրային ուղիով անցնելու համար։ Սա նախատեսված է գործող միջազգային իրավունքով»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս կանոնը վերաբերում է աշխարհի բոլոր միջազգային ջրային ուղիներին, և Վաշինգտոնը ակնկալում է, որ նույն մոտեցումը կկիրառվի նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Հետևաբար, չեմ կարծում, որ որևէ մեկին համոզելու կարիք կա։ Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները կաջակցեն մեր դիրքորոշմանը»,- հավելել է Ռուբիոն։

Բաց մի թողեք
Չորս հանրապետական Լուզերներ քվեարկեցին դեմոկրատների հետ․ Թրամփ
Սեւաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից