Հունգարիայում մշակում են նոր Սահմանադրություն, որը հաստատվելու է համաժողովրդական հանրաքվեով։ Նպատակը՝ այդ երկրի նախագահ Թամաշ Շույոկին հրաժարական պարտադրելն է, ով հանդիսանում է Վիկտոր Օրբանի ժամանակ ընտրված եւ այժմ ընդունելու չէ նոր վարչապետ Պետեր Մագյարի կառավարության համար։
Նոր Սահմանադրության մշակման մասին հայտարարել է վարչապետ Պետեր Մագյարը։ Գործընթացը մեկնարկում է սեպտեմբերից։ Նաեւ՝ իրականացվելու է սահմանադրական փոփոխություն, նախքան նոր Սահմանադրության ընդունումը, որը հնարավորություն կտա հեռացնելու ասպարեզից նախագահ Թամաշ Շույոկին։
Մագյարը ասել է նաեւ, որ առաջիկա հինգ տարվա համար Հունգարիայում նոր նախագահ կընտրվի։ Հունիսի 20-ին նախագահը ստորագրել էր Սահմանադրական ուղղում, որը սահմանափակում է վարչապետի՝ այդ պաշտոնին գտնվելու ժամանակահատվածը։ Սահմանադրական դատարանը գտել էր, որ դա չի սահմանափակում ընտրական պրոցեսները եւ համապատասխանում է երկրի մայր օրենքին։ Այսպիսով, վարչապետը չի կարող գտնվել պաշտոնում ավելին, քան ութ տարին։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահ Վուչիչը ազդանշան է ուղարկում Բրյուսելին և Մոսկվային՝ Զելենսկիին շքեղությամբ և հանդիսավորությամբ ընդունելով
Ֆրանսիան ուժեղացնում է «զգայուն» օտարերկրյա ներդրումների ստուգումները
Հունգարիայում իշխող կուսակցությունը նախագահի նոր թեկնածու է առաջադրել. Լուսանկար