Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին հետեւել է ոչ թե ՔՊ կենտրոնական գրասենյակից, այլ՝ կառավարական առանձնատնից։
«Հրապարակ» թերթը գրում է. Կեսգիշերն անց, երբ իրավիճակը դանդաղ բարդանում էր, Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ ընտրությունների արդյունքներն իրենց օգտին չեն զարգանում, եւ մինչեւ լուսաբաց իրավիճակը կարող է անշրջելի դառնալ, ֆորսմաժորային որոշում են կայացրել, որ Փաշինյանն ասուլիս տա ու հայտարարի, որ հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու, մնացածը` հետո կերեւա։
Մենք գրել էինք, որ շտաբում գտնվողների մեծ մասն ապշել է Փաշինյանի անսպասելի հայտարարությունից եւ թեթեւացած շունչ քաշել, որ «շեֆը լուծումը գտավ»:

Բաց մի թողեք
Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում
Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է
Սա դեռ սկիզբն է