Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաեւ իշխանական որոշ շրջանակներում։
«Հրապարակ» թերթը գրում է. Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաեւ ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։
Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաեւ Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո եւ ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետեւանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախեւառաջ՝ տնտեսվարողները։

Բաց մի թողեք
Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում
Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է
Սա դեռ սկիզբն է